ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նոր նախաձեռնությունը։ Այս մասին իր Twitter-յան էջում հայտնում է Վրաստանի վարչապետը։
«Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի խաղաղության նոր նախաձեռնությունը։ Վրաստանը պատրաստակամ է ակտիվ միջնորդելու այդ նախաձեռնությանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին:
--00--ԱՀ