ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24 News
Ռուսաստանը այս շաբաթ պաշտոնապես դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Մոսկվան համաձայնագրից դուրս գալու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել դրանից, իսկ նրա եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են ռուսական կողմին երաշխիքներ տալ, որ ռուսական տարածքով թռիչքների ժամանակ հավաքված տեղեկատվությունը չի փոխանցվի Վաշինգտոն։
Դեռեւս պարզ չէ, թե ինչ է անելու Բելառուսը, որը Ռուսաստանի հետ պայմանագրով մեկ խմբի մաս էր կազմում: Մինսկն ընդգծում է, որ «բաց երկնքին» Բելառուսի հետագա մասնակցության կամ չմասնակցության մասին որոշումը մանրակրկիտ կվերլուծվի եւ կկայացվի Մոսկվայի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Թե ինչ որոշման է հանգել Բելառուսը, դեռեւս պաշտոնապես չի հաղորդվել։
--00--ԱՀ