ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ազատության հրապարակում այսօր հացադուլ է սկսել Միսաք Ավետիսյանը, ում տղան՝ Լևոն Ավետիսյանը, 2020 թվականի հոկտեմբերի 6-ին զոհվել է Մատաղիսում։
«Սոված մնալը ծայրահեղ քայլ չէ։ Ծայրահեղ քայլը համարում եմ մայիսի 8-ին, երբ որ ես կիրականացնեմ դա․ այ դա կլինի ծայրահեղ քայլ, բայց 13 օր հաց չուտելը, որ համեմատում ես մեր տղաների արարքի հետ, ոչինչ է։
24News-ի հարցին՝ որն է այդ ծայրահեղ քայլը, քաղաքացին ասել է․ «Ծայրահեղ քայլը կլինի, որ ես սպայի համազգեստով կիրականացնեմ ինքնահրկիզում Հանրապետության հրապարակում, և կոչ եմ անում բարձրաստիճան սպաներին, գեներալներին, եթե թանկ է իրենց համար սպայի կոչումը, մինչև էդ օրը իրականացնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ