ԱՄՆ գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_3

Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում։ Այս մասին գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 49-ամյա բնակիչ, Արկադի Պապյանը, ով կալանավորված է ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով, անազատության մեջ հացադուլի է դիմել: 

Նրա պահանջն այն է, որ այդ կնոջ առևանգման գործով իրեն առաջադրված մեղադրանքը հանեն, որովհետև ինքը չի իմացել, որ Ոսկեպարի շինություններից մեկում պահվող կինն առևանգված է եղել։ 

Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ Արկադի Պապյանը կարող էր չիմանալ, որ Ոսկեպար տեղափոխված կինը առևանգված է ,քանզի Ա․ Պապյանը ընդհանրապես դեմ է մարդու առևանգմանը, ինքը նախկինում տուժել է այդ պատճառով։

Նախկինում գործարար Արկադի Պապյանի գործերի պատճառով տարիներ առաջ Ռուսաստանում առևանգել են նրա երկու եղբայրներին, որոնցից մեկը (այժմ՝ հանգուցյալ) առևանգման մեջ, դաժան պայմաններում մեկ տարի է անցկացրել, մյուս եղբայրը առևանգվելուց հետո կարողացել է փախուստի դիմել։

Ա․ Պապյանը 3 երեխա ունի, աղջիկները չափահաս են, տղան՝ դպրոցական»։

--00—ՅՄ