ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հուլիսի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները Վարդանաշեն գյուղի 43-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարել են խուզարկություն։
Տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր և մարիխուանայի նմանվող զանգված՝ ընդհանուր մոտ 20 գրամ քաշով։
Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել, ապա պատրաստել է թմրամիջոց։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
--00--ԱՀ