ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ մասնակի զորահավաքի մասին հրահանգը ստորագրել է։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Կազմավորումների և զորամասերի զորահավաքային տեղակայման բազան, զինկոմիսարիատները և ուժեղացված ապարատը պատրաստ են զորահավաքի, ժամանակն է գործնականում կիրառելու ամենամյա ռազմավարական զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը:
Ստորագրել եմ հրահանգը, շրջանների համար խնդիրները սահմանվել են, տրվել են Գլխավոր շտաբի հանձնարարականները զորքերում և ուժերում զորահավաքային միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ, հանձնարարում եմ շարունակել կատարողականը»,-ասել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
--00—ԱՊ