Փրկարարները փետրվարի 14-15-ին արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

նկար

Փետրվարի 14-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում,  Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ծաղկաբեր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղերում և Իրինդ-Դավթաշեն, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

--00—ԼՄ