ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երեք անդամներ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում, նժույգթափերում և հենացատկում:
Եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում:
--00—ԶՀ