ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ադրբեջանական բնակչության վերադարձը Լաչին կսկսվի այս տարվա ամռանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսության տվախ հարցազրույցում։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնման հարցը Ադրբեջանի առաջնահերթությունն է։ Նա նշել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում վերականգնողական լայնածավալ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի և որ ինքն անձամբ տեղում պարբերաբար հետևում է դրանց»։
--00—ՅՄ