Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

մետրո

Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել․



«Հարգելի՛ ուղևորներ, 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ 



Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: 

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 24:00-ին»։



--00—ՍՊ