ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ռումինիան «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ձեռք բերման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքական «Baykar» ընկերության հետ: Այդ մասին Twitter-ում տեղեկացնում է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը. «Ռումինիան ևս մտավ այն երկրների շարք, որոնք գնել են «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները», փոխանցում է Ermenihaber.am-ը։
Գործարքի մասին հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատշտպանության նախարարությունը «Tenders Electronic Daily»-ի կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ