ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Էրլինգ Հոլանդը պատասխանել է իր վերաբերյալ քննադատություններին՝ 5-խաղյա գոլազուրկ շարքից հետո, փոխանցում է Armsport.am-ը։
«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 1-0 հաշվով հաղթելով «Ինտերին»: 22-ամյա նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի վերջին 5 խաղերում գոլ չի խփել։ Սակայն, միևնույնն է, նա 52 գոլ ունի իր ակտիվում այս մրցաշրջանում անցկացրած 53 խաղում:
«Այո, ես ճնշման տակ էի, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի հանդիպումներում, քանի որ ինձնից առաջ թիմը երկու անգամ անընդմեջ հաղթել է այն։ Նման ֆոնի վրա թիմին միանալն ու առաջնությունում չհաղթելը, եթե ոչ աղետ, ապա ոչ շատ հաճելի իրադարձություն կլիներ։ Այսպիսով, վերջին մի քանի շաբաթներն ինձ համար շատ դժվար էին: Հիմա թեթևություն եմ զգում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ