ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news
Հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։
ՊԵԿ նախագահը և Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։
Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրեն Քենջի Սուազոնոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության մասին համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացքը և կարևորել վերջինիս շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուրվագծվել հետագա համագործակցության հեռանկարները:
--00—ՅՄ