ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին հայտնել են Կրեմլից։
Ըստ հաղորդագրության՝ Իրանի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների կապակցությամբ։
«Քննարկվել են փոխշահավետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի գործնական իրականացման վրա», - հավելել են Կրեմլից։
--00--ԶՀ