ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Ֆիդանը հանդիպել է Իռլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար և պաշտպանության նախարար Մայքլ Մարտինի հետ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, բարձ մակարդակում փոխադարձ այցերին, Սևծովյան հացահատիկային նախաձեռնության, Կիպրոսի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաև Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նույնը օրը Ֆիդանն ԱՄՆ-ում հանդիպել է նաև Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ