ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Բրիտանական «Financial Times» թերթի տեղեկացմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Բրայան Նելսոնը կմեկնի Թուրքիա՝ Ռուսաստանին աջակցող ֆինանսակական գործունեությունը կանխելու նպատակով, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։ Մասնավորապես Թուրքիան այս տարվա 9 ամիսներին արտահանել է 158 մլն դոլարի 45 տեսակի ապրանք, այդ թվում և միկրոչիպերը, որոնք նշվել են որպես բարձր առաջնահերթություն ու արտահանվել են Ռուսաստան և նախկին խորհրդային 5 երկրներ, որոնք միջնորդ են եղել Մոսկվայի համար։
Նշվում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկար ժամանակ փորձում էին սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները 3-րդ երկրների միջոցով երկակի նշանակության պարագաներ ներմուծելու համար։ Ըստ այդմ՝ Ղազախստանի, Սերբիայի և Թուրքիայի նման երկրների ընկերությունները, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան վերաարտահանելով, մեղադրվում են երկրի ռազմական մեքենային աջակցելու մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ