Ռոնալդուն 750-րդ գոլն է խփել ակումբային մակարդակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ronaldo-750x375

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավելացված ժամանակում իրացրել է 11 մետրանոցը Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ալ Այնի» դեմ պատասխան խաղում։

Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 118-րդ րոպեին։ Այս գոլը 39-ամյա պորտուգալացու համար 750-րդն էր ակումբային մակարդակում և 878-րդը՝ ներառյալ Պորտուգալիայի հավաքականի գոլերը:

Ռոնալդուն իր 6-րդ գոլը խփեց Ասիայի Չեմպիոնների լիգայում, իսկ ակումբային մակարդակում՝ 35-րդը՝ 2023/24 մրցաշրջանում։

«Ալ Նասրը» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Ալ Այնին»` 4-4, 1-3` 11մ: Սաուդյան Արաբիայի թիմը դուրս մնաց Ասիայի Չեմպիոնների լիգայից։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ