ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նիկողոսյանի, բավարարել է Ղարիբ Բաբայանի պաշտպանական կողմի բողոքը՝ փաստելով հիմնավոր կասկածների բացակայությունը, այդ մասին հայտնում է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն։
Հիշեցնենք՝ հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով «Ղարաբաղի» մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1–ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ-ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հոդվածով։ Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։
--00—ՍՊ