ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Մարտի 30-ին Ադրբեջանօի Կենտրոնական հրամանատարական կետում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, պաշտոնատար անձանց հանձնարարվել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և կատարելագործել նրանց ծառայողական ու մարտական գործունեությունը։
--00—ԼՀ