Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում չի լինի․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

մմ.

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում Բրյուսելում չի նախատեսվում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը իր հայ գործընկերոջ հետ նախատեսված չէր ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում»,- լրագրողներին ասել է Հաջիզադեն՝ պատասխանելով համապատասխան հարցին։

--00--ԼՀ