ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը քննչական կոմիտեից, որից պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնելուց՝ Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ։
Միաժամանակ քիչ առաջ տեղեկացա, որ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը, ով ունի ընդդիմադիր հայացքներ։
Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»։
--00—ՅՄ