ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
«Ընդդիմությունը կողմնորոշվում է, որ դուք թուրքահպատակ Հայաստանի թշնամիներ եք, որ սպանել եք հայ ժողովրդի 30-ամյա երազանքը, Արցախը հանձնել եք Ադրբեջանին, 5000 երեխաների կյանք վարի եք տվել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով իշխանության հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը չի կողմնորոշվում, թե ի՞նչ է ուզում։
Խոսելով այն մասին, որ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող բազմաթիվ սպառնալիքներին արձագանք չկա, Շարմազանովը ասաց. « Սրանք Հայաստանը չեն ներկայացնում, դրանք Էրդողանի քաղաքական կրտսեր զավակներն են, պանթուրքիզմի զավակներն են։ Ի՞նչ եք պահանջում մի իշխանությունից, որը ուրացել է Արցախը, հողեր է տալիս և դա ներկայացնում է փրկություն»։
Շարմազանովը նշեց, որ հնարավորինս շուտ պետք է ազատվել Նիկոլի ռեժիմից։
Մանրամասները ՝ տեսանյութում։
--00—ԼՀ