Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի բարելավման ուղղությամբ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

l-22x0wh-1236x720z-0.6361

«Սիլիկոնային հովիտ» աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հյուրընկալվել են Lam Research Corporation-ում, որտեղ արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Lam Research Corporation-ի կորպորատիվ ռազմավարության գծով փոխնախագահ Օդրի Չարլզի հետ:

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է հայաստանյան բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ նորանոր վերազգային ընկերություններ (MNC) Հայաստանում ներգրավելու նպատակով։

Քննարկվել է նաև կիսահաղորդիչների արդյունաբերության ապագան և համագործակցության հնարավոր ուղղությունները։

--00—ՅՄ