ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Արտաքին ուժերի աջակցությունն այս պահին մեզ համար հարցադրումներ է առաջացնում։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Հատկապես Արևմտյան ուժերն ու հատկապես ԱՄՆ դեսպանությունը, որի օժանդակությամբ տեղի է ունենում ոստիկանական բարեփոխումները, պետք է արձագանքեն տեղի ունեցած վայրագություններին, անկախ իրենց վերաբերմունքից մեր շարժմանը»,- ասաց նա։
Սրբազանը կրկին ընդգծեց․ «Եվ եթե իրենք կարծում են, որ ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի, ապա ևս մեկ անգամ մաղթում եմ, որ նույն ժողովրդավարությունն էլ իրենց մոտ լինի»։
--00—ԼՀ