ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ընտրանուն։
Ինչպես հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը, իսկ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակել են կեսական միավոր։
Առաջին տուրում մեր թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի թիմին, իսկ երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։
--00—ԼՀ