Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հ.jp

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի հաղթողը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է:

Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի վերջին` 14-րդ պարտիան որոշիչ եղավ: Գուկեշ Դոմարաջուն, ով հավակնորդների մրցաշարի հաղթողն էր, վերջին դասական պարտիայում մրցում էր սև խաղաքարով: Չինաստանից աշխարհի չեմպիոն Դին Լիժենն անձնատուր եղավ պարտիայի 58-րդ քայլին: Գուկեշ Դոմարաջուն վաստակեց 7,5 միավոր և դարձավ աշխարհի նոր չեմպիոնը:

18-ամյա Գուկեշ Դոմարաջուն պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է:

--00—ԼՀ