ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարեց, որ դադարեցնում է իր վերընտրման հայտը և հավանություն է տվել փոխնախագահ Կամալա Հարիսին, որպեսզի նա լինի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն նոյեմբերի քվեարկության ժամանակ, գրում է Ամերիկայի Ձայնը:
Նախագահ Ջո Բայդենը ով, շաբաթներ շարունակ դիմակայելով իր տարիքի շուրջ մտավախություններին պնդում էր, որ ինքը կմնա ընտրապայքարում, հայտարարեց, որ ավարտում է իր քարոզարշավը և չի ձգտի վերընտրվել նոյեմբերին:
«Իմ կյանքի մեծագույն պատիվն է ծառայել որպես ձեր նախագահ», - հայտարարեց նա սոցիալական ցանցերում կիրակի օրը:
Բայդենն ասել է, որ թեև նա մտադիր էր վերընտրվել, սակայն կարծում է, որ իր Դեմոկրատական կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում ընտրապայքարից հեռանալը և կենտրոնանալը բացառապես ԱՄՆ նախագահի պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում իր պարտականությունների կատարման վրա:
Բայդենը շնորհակալություն է հայտնել փոխնախագահ Կամալա Հարիսին «արտակարգ գործընկեր լինելու համար»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ