17-ամյա պատանիները ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

վ.pn

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու, անկանոն վարելու և հետիոտնային անցումներով անցնող անձանց կյանքը վտանգելու համար ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-ամյա երկու բնակչի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

--00—ԼՀ