Թուրքիան արձանագրում է՝ Փաշինյանը հօգուտ խաղաղության է դիրքորոշում արտահայտում և նպաստում է դրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

ֆիի.

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ 

Թուրք դիվանագետը ընդգծել է. «Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ»։ 

«Մենք արձանագրում ենք, որ նա հօգուտ խաղաղության դիրքորոշում է արտահայտում և նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է նա։ 

«Թուրքիան նշված գործընթացում ուս ուսի առաջ է գնում Ադրբեջանի հետ»,- իր խոսքում մասնավորապես նշել է թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարը։


 

--00—ԼՀ