ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Հայոց բանակի 33-րդ տարեդարձի առթիվ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ՝ համայնքապետարանի աշխատակազմը, Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը, ուժային կառույցների ղեկավարները, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչները, ավագանու անդամները, զինվորականները և բազմաթիվ վարդենիսցիներ՝ Հայաստանի Հանրապետության ՊՆ բանակային կորպուսի զինծառայողների և փողային նվագախմբի մասնակցությամբ, այցելեցին Վարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգի՝ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների հուշակոթողի մոտ ծաղկեպսակ տեղադրելու և ծաղիկներ խոնարհելու, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցելու։ Հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից։
Տոնական միջոցառումը մեկնարկեց Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանի աղոթքով, այնուհետև Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով։
Փա՛ռք ու պատի՛վ Հայկական բանակին, հավե՛րժ փառք նահատակներին։
--00—ՍՊ
--00—ՍՊ