ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական բնույթի հոդվածների և հաղորդագրությունների հրապարակումը թյուրըմբռնում է առաջացրել, որը հանդիսանում է դաշնակցային փոխգործակցության հռչակագրի խախտում և հակասում է օրենքի բովանդակությանը և ոգուն:
--00—ՍՊ