ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել․
«Հարգելի քաղաքացիներ,
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ, մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ 300 դրամը մեկ ուղևորության արժեքը չէր, այլ ընդամենը երեք տեղփոխով տարբերակի կամ զբոսաշրջիկների համար էր, իսկ ընդդիմության նպատակը ձեզ մոլորեցնելն էր»:
--00—ՍՊ