ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում հրդեհ է բռնկվել դեպի Հոնկոնգ թռիչքի պատրաստվող ինքնաթիռում։
169 ուղևոր տարհանվել է։ Կա տուժած։ Դեպքի վայրից ստացված կադրերից երևում է, որ ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ պատվել է կրակով։
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի վերջին Հարավային Կորեայում կործանվել էր Բանգկոկից վերադարձող ինքնաթիռը: Ինքնաթիռում եղել էր 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ողջ էր մնացել միայն երկու մարդ։
Տեսանյութը՝ հղմամբ։
--00—ՍՊ