ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձին քաջարանցիները համայնքապետարանի աշխատակիցների և ԵԿՄ Քաջարանի տ/բ անդամների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Եղբայրական գերեզմանատանը, որտեղ Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը հոգևոր կարգ կատարեց։ Հայտնում են Քաջարանի համայնքապետարանից։
Հանդիսավոր նիստի մեկնարկից առաջ` ընդունված կարգի համաձայն ներկաները հոտնկայս և ծափողջույններով հարգեցին համայնքապետարանի աշխատակից, մշակույթի ոլորտի երախտավոր, երջանկահիշատակ Արմենակ Հայրապետյանի հիշատակը, ով այս հերթական միջոցառման կազմակերպիչն էր։
Նիստը մեկնարկվեց տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ, Քաջարանի N զորամասի հրամանատարի շնորհավորական խոսքով և համայնքի ղեկավարի օրվա ուղերձով։
--00—ՍՊ