Բենիամին Նեթանյահուն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն առաջիկայում․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

դդ

Փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հայտնում է The Times of Israel-ը։ 

Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված է երեքշաբթի՝ փետրվարի 4-ին՝ հաստատելով ԶԼՄ-ների նախորդ հաղորդագրությունները: 

Իսրայելի վարչապետը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որը Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում Սպիտակ տուն հրավեր է ստացել: Ինչպես նշում է The Times of Israel-ը, Նեթանյահուն դեռ վերականգնվում է շագանակագեղձի հեռացման վիրահատությունից հետո, որը նա կատարել էր դեռ մեկ ամիս առաջ: 

--00—ՍՊ