Արմավիրում ՀՀ ԶՈՒ կազմավորման օրը ծանոթացել են զորանոցների մարտավարական և մարզումային պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

դդ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Արմավիր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի պետական կառույցների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց ՊՆ ուսումնական զորամաս` ծանոթանալու զինծառայողների ծառայության պայմաններին և շնորհավորելու վերջիններիս` տոնական օրվա առիթով: Հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ 
 
Մարզի ղեկավարը զորամասի հրամանատարի հետ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զորանոցների վիճակին, մարտավարական և մարզումային պայմաններին, այցելեցին զորամասի մշակույթի տուն և գրադարան:
 
Հանդիսավոր միջոցառման ժամանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը շնորհավորեց զինծառայողներին և սպայական կազմին ՀՀ տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնեց իրենց անձնվեր աշխատանքի համար՝ մաղթելով, որ խաղաղության պայմաններում պատվով և անփորձանք շարունակեն կատարել հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները։

--00—ՍՊ