Թրամփի վերադարձը. համաշխարհային մրցակցության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

ս

«Ամերիկայի ձայն»․ Վաշինգտոնում գործող Վուդրո Վիլսոնի վերլուծական կենտրոնի փորձագետները քննարկել են, թե ԱՄՆ նոր վարչակազմն ինչ ռազմավարություն է որդեգրելու Չինաստանի և համաշխարհային ասպարեզում այլ դերակատարների հետ հարաբերություններում։

Ռազմավարական մրցակցությունը, որը մի կողմից տեղի է ունենում Միացյալ Նահանգների, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքի մրցակից երկրների միջև, որոնց թվում առաջնային տեղ է զբաղեցնում Չինաստանը, կարևոր դեր է խաղացել Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի օրակարգում։

Անցած ժամանակահատվածում այդ մրցակցությունը միայն սրվել է. ավտորիտար ռեժիմները՝ Չինաստանի գլխավորությամբ, ակտիվացրել են իրենց ագրեսիվ գործողությունները՝ աշխարհակարգը իրենց օգտին փոխելու համար, ինչը դարձել է մի շարք պատերազմների և հակամարտությունների կատալիզատոր։

Արդյունքում, երկրագնդի վրա կայունությունն ու տնտեսական առաջընթացը կրկին սկսեցին կախված լինել ԱՄՆ և նրա դաշնակիցների՝ ավտոկրատ և ագրեսոր երկրների զսպման ուղղությամբ կայուն, համակարգված քաղաքականություն վարելու հնարավորությունից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ