250,000 ԱՄՆ դոլար հայկական դպրոցների ուսանողներին՝ ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ըը.jp

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» հիմնադրամը, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջազգային ցանցի անդամ, 250,000 ԱՄՆ դոլար կրթաթոշակային ֆոնդ է հատկացնում հայկական դպրոցների այն ուսանողներին, որոնց ընտանիքները տուժել են Հարավային Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից։

ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամը 250,000 ԱՄՆ դոլար կհատկացնի անտառային հրդեհներից տուժած ընտանիքների աշակերտների ուսման վարձի ծախսերը հոգալու համար։ Այս ծրագրի նպատակն է աջակցել հրդեհների պատճառով իրենց տունը կորցրած և ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին, որպեսզի նրանց երեխաները կարողանան շարունակել հաճախել հայկական դպրոցներ։
Միջոցներն առավել կարիքավորներին հասցնելու համար` Հիմնադրամն անմիջականորեն համագործակցում է տեղի հայկական դպրոցների հետ՝ ապահովելով աջակցության նպատակային և արդյունավետ բաշխումը տուժած ընտանիքների միջև:

«Այս ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել մեր համայնքների վրա, ուստի մեր նպատակն է ուսման վարձի աջակցությամբ նվազեցնել ընտանիքների ֆինանսական բեռը և հնարավորություն տալ ուսանողներին առանց ընդհատման շարունակել կրթությունը», - նշել է ԱՄն «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը ջանք չի խնայում, որպեսզի ուսման վարձի աջակցությունը հասնի շահառուներին և միջոցները բաշխվեն առավել արդյունավետ կերպով։ Հիմնադրամը հավատարիմ է համայնքին աջակցելու իր հանձնառությանը և շարունակելու է հետևել իրադարձություններին, որպեսզի հրդեհներից տուժած երեխաները ստանան իրենց անհրաժեշտ աջակցությունը։

--00—ԼՀ