ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել է տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ա

ՀԱՊԿ գլխավոր Իմանգալի Տասմագամբետովն աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում է։ Նա Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:  

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության խնդիրները։ Տեղի էունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Կազմակերպության պատասխանատվության գոտում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր: 

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հատուկ կարևորել է տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի ժամանակին իրականացումը, որը հաստատվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում՝ վստահություն հայտնելով, որ այդ ուղղությամբ արդյունավետ փոխգործակցությունը կնպաստի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: 

Զրույցի ընթացքում ուշադրությունը սևեռվել է կազմակերպության շրջանակներում անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին, մասնավորապես ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, կիբերհանցագործություններին և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համալիր աշխատանքների հետագա ուժեղացմանը: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հանդիպումներ է ունեցել նաև արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի, Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ռաջաբ Մուրոդալի Ռաջաբզոդայի և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների փոխնախարար Ազիզ Նազար Սավզալիի հետ:
 

--00—ՍՊ