ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է «Ոսկե գնդակ» մրցանակը։
«Ոսկե գնդակը» ամբողջությամբ վարկաբեկել է իրեն. Վինիսիուսը պետք է ստանար «Ոսկե գնդակը», բայց չստացվեց: Ես մի քանի անգամ անցել եմ դրա միջով և զայրացած եմ զգացել: Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ կան մարտեր, որոնք հնարավոր չէ հաղթել»,- ասել է Ռոնալդուն El Chiringuito-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 2024 թվականին հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
--00—ՍՊ