«20 հայի գլուխ կկտրեմ, եթե իմանամ՝ չեմ պատժվելու»․ Թուրքիայում հարցում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ֆ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնում է․

«Լրագրողը Թուրքիայում փողոցում հարցնում է սովորական անցորդին.
- Ի՞նչ հանցանք կգործեիք, եթե իմանայիք, որ դրա համար պատիժ չկա»։

Անցորդը պատասխանում է.
- 20 հատ հայի գլուխ կկտրեմ։

Ես նմանատիպ հոլովակներ չեմ սիրում տարածել, բայց ստիպված եմ, քանի որ օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը  «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց հակահայկական գործն անում։
Զգո՛ն եղեք»։

 

--00—ՍՊ