Թուրքիան և Սիրիան նախնական համաձայնություն ունեն՝ Սիրիայում երկու թուրքական ռազմաբազաներ կհիմնվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

դ
Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» օրաթերթի տեղեկություններով` Թուրքիան և Սիրիան արդեն ունեն նախնական համաձայնություն առ այն, որ Սիրիայի տարածքում կհիմնվեն երկու թուրքական ռազմաբազաներ։ Եվ հենց այդ հարցն է այսօր քննարկվելու կողմերի միջև։

Հիշեցնենք՝ Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Այս պահին ընթանում է նրանց հանդիպումը։ Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ հանդիպմանը ստորագրվելու են կարևորագույն համաձայնագրեր։ 
 

--00—ՍՊ