ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2025 թվականի փետրվարի 11-13-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ «Երկրատարածական տվյալների ոլորտ. խելացի կառավարման հիմք» թեմայով Իրանի 4-րդ միջազգային աշխարհագրական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Թովմասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Թովմասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
2 4. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։
--00—ՍՊ