ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

FF
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Ուկրաին: Այդ մասին հայտնում է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի կենտրոնը։ 

«Այս անգամ իմ այցի գլխավոր նպատակն է անձամբ տեսնել և գնահատել իրավիճակը ենթակայաններում։ Մասնավորապես, այս պահին մենք ընտրել ենք Կիևի ենթակայանը՝ Ուկրաինայի էներգահամակարգի գործունեության համար դրա կարևորության պատճառով», - հայտարարել է Գրոսին։ 

Գործակալության ղեկավարի խոսքով՝ ենթակայանը զգալի վնասներ է կրել, սակայն շուտով մասնագետները շահագործման կհանձնեն պահեստային տրանսֆորմատորները:

--00—ՍՊ