Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ձերժինսկ քաղաքը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

sv700

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Փետրվարի 7-ին 51-րդ բանակի 1-ին, 9-րդ և 132-րդ գվարդիաների առանձին մոտոհրաձգային բրիգադների և «Կենտրոն» ուժերի խմբի «Վետերաններ» կամավորական կազմավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ձերժինսկ քաղաքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ