ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Բաքվում ապօրինի գերեվարված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատական նիստի սկզբում Արցախի նախկին պետնախարարը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են պայմաններ ստեղծել առանձին հանդիպման համար։ Բաքվի դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո ընդմիջում է հայտարարվել։
--00—ՍՊ