Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Աշխարհի գավաթին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

478601526-1023448286480803-6096995375358809011-n-750x375-770x_

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 18-ից 24-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Մեծահասակների կազմում նորամուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի:

--00—ՅՄ