ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Այսօր' փետրվարի 13-ին, ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ։
Ներկաները կիսվել են շարժման հետ կապված հիշողություններով, հնչեցրել գնահատականներ ներկա իրավիճակի մասին, հանդես եկել առաջարկություններով ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
Հանդիպմանը խորը վրդովմունքով քննարկվել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտություններն արցախահայության հանդեպ։
Ներկաները դատապարտել են նման պահվածքը, ինչն անընդունելի է հատկապես համազգային գաղափարախոսության տեսանկյունից։
Բանախոսների համոզմամբ' ամբողջ հայության գերագույն նպատակներից պետք է լինի Արցախի հայկականության վերականգնման հարցը։
Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
--00—ՍՊ