Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատական ֆարսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ՖՖ

 

Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Նշված կոչով, անդրադառնալով Արցախի նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։

Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 


--00—ՍՊ