Ամերիկյան Հարրի Թրումեն ավիակիրը բախվել է Բեշիքթաշ-Մ առևտրային նավին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

D

Ամերիկյան Հարրի Թրումեն ավիակիրը Միջերկրական ծովում բախվել է Բեշիքթաշ-Մ առևտրային նավին:

Այդ մասին ասվում է Միացյալ Նահանգների վեցերորդ նավատորմի փետրվարի 13-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Պորտ Սաիդ քաղաքի շրջանում: 

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, նավի միջուկային ռեակտորները չեն վնասվել: 

Հարի Թրումանի տեղաշարժը կազմում է գրեթե 100 հազար տոննա, Բեշիքթաշ-Մ նավի տեղաշարժը՝ ավելի քան 50 հազար տոննա։


--00—ՍՊ